
Այսօր ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված համերգաշարի երրորդ համերգը: Հանդես կգա ՀՀ պետական ֆիլհարմոնիայի Երեւանի կամերային երգչախումբը` Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Կհնչեն Կոմիտասի, Տ. Մանսուրյանի, Հ. Հալաջյանի, Լ. Չաուշյանի, Վ. Սարգսյանի, Մ. Կոկժայանի ստեղծագործությունները: Մուտքն ազատ է:
«Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլ համակ ուժ է եւ կենդանություն ու իր մեջ կսնուցանե փիլիսոփայությունն իսկ, ոգին իսկ իր ցեղին, որովհետ երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին, ամենեն հարազատն ու կենդանին անոր բոլոր արտահայտությանց մեջ, կենդանի, որքան կենդանի է այդ ցեղը, ուժեղ, որքան ուժեղ է իրենց ծնունդ տվող ժողովուրդը»:
Կոմիտաս
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել