Հռիփսիմե Խուրշուդյանը` բրոնզե մեդալակիր
Քիչ առաջ հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը Կորեայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ նվաճել է բրոնզե մեդալ` 75 կիլոգրամ քաշային կարգում:
Բացի մեծ բրոնզե մեդալից, Հռիփսիմեն նվաճել է նաև երկու փոքր բրոնզե մեդալներ` պոկում և հրում վարժություններում: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Սվետլանա Պոդոբեդովան, ով երկամարտում բարձրացնելով 292 կիլոգրամ` ռեկորդ է սահմանել: Արծաթե մեդալը նվաճել է չինացի մարզուհի Կաո Լին:
Հռիփսիմե Խուրշուդյանը վերջին հայ մարզիկն էր, որ մասնակցում էր Կորեայում անցկացվող աշխարհի առաջնությանը: Այսպիսով, Հայաստանի ծանրամարտի հավաքականը այս տարվա աշխարհի առաջնությունում ընդհանուր նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել