HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթերցողների հարցերին պատասխանում է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը

n-poxosyan_28.11.09Այսօր մեր հյուրն է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Կարող եք ձեր հարցերն ուղղել պրն Պողոսյանին այս պահից մինչեւ հինգշաբթի: Նվեր  Պողոսյանը ծնվել է 1957 թ. հունվարի 1-ին Աբովյանի շրջանի Վերին Պտղնի գյուղում: 1974 թ ավարտել է  Աբովյան քաղաքի թիվ 7 միջն. դպրոցը: 1974-75 թթ.աշխատել է Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանում որպես մամլող բանվոր: 1975-77 թթ.ծառայել է Խորհրդային բանակում: 1977-79 թթ. շարունակել է մամլող բանվորի աշխատանքը «Սիրիուս» գործարանում: 1979 թ. ծառայության է անցել Աբովյանի շրջանի ՆԳ բաժնում: 1983-88 թթ. սովորել եւ ավարտել է Կիրովականի (Վանաձոր) Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի »«Ընդհանուր տեխնիկական առարկաներ եւ աշխատանք» բաժինը: 1987 թ.աշխատանքի է նշանակվել Աբովյանի ՆԳ բաժնում` սպայի կոչումով: 1991-95 թթ. ընտրվել է Աբովյանի շրջխորհրդի պատգամավոր: 1992 թ. աշխատել է որպես Աբովյանի շրջանային ՆԳ բաժնի պետի տեղակալ, 1998-2001 թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, 2001-2006 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, 2006-2007 թթ.` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ: ՀՀ կառավարության 2007 թ. հունսի 21-ի որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահության անդամ է, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ: Ամուսնացած է, ունի երեք զավակ, երեք թոռ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter