Սպանել են 13-ամյա տղայի
Քիչ առաջ Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» հաղորդեցին, որ երեկ` ժամը 17:30-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծ պողոտայի 61 շենքի 17 բնակարանից բիոլոգիական մահով իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Սոս Մելքոնյանը:
Պարզվել է, որ ժամը 15-ից 17:10-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում սուր-կտրող-ծակող գործիքի հարվածներով մարմնական վնասվածքներ է հասցրել 13-ամյա Սոսին, որը, գիտակցության չգալով, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Դեպքի վայրից հայտնաբերվել է արյունոտ խոհանոցային դանակ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն«,- հաղորդում են ոստիկանությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել