Թմրանյութ` դատապարտյալի մոտ
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Գորիսի, Սիսիանի բաժինների և ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս` Սյունիքի և Նարեկացու փողոցների խաչմերուկից Գորիսի բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Մուշեղ Մանուչարյանին, որի գրպաններից հայտնաբերվել են 0,7 գ և 3 գ թմրամիջոցի նմանվող զանգվածներ:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, Մուշեղ Մանուչարյանը 2004 թ.-ին դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով, և «Գորիս» ՔԿՀ է տեղափոխվել 2009 թ.-ի մարտին: Վերջինիս թույլատրվել է տեղաշարժվել հիմնարկի տարածքի սահմաններից դուրս և աշխատել Սիսիանի «Գոռ» ՍՊԸ-ում` որպես բանվոր:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել