HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` ցմահ դատապարտյալների փախուստի փաստով

24_04-genproc«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) առանձին աշխատակիցներ իրենց ծառայողական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որի հետեւանքով առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Դավիթի Ենոքյանը եւ Սողոմոն Արկադիի Քոչարյանը 2009 թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, հիշյալ ՔԿՀ-ի զբոսահրապարակի տանիքից դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Ստեղծվել է քննչական-օպերատիվ խումբ, փախտուստի դիմած դատապարտյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քննչական մարմնի օպերատիվ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է փախուստի եղանակը, հայտնաբերվել եւ առգրավվել են հանցագործության կատարման միջոց հանդիսացած իրեղեն ապացույցներ, նշանակվել են փորձաքննություններ, հանձնարարություններ են տրվել օպերատիվ-որոնողական մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները դատապարտյալներին հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ: Քննություն է տարվում պարզելու պաշտոնատար այն անձանց շրջանակն ու ինքնությունը, որոնց անփութության կամ հանցակցության հետեւանքով սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտվածները կարողացել են դիմել փախուստի:

Գլխավոր դատախազության մամլո ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter