HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշակերտի սպանությունը բացահայտվել է

Ինչպես «Հետքը» տեղեկացրել էր, նոյեմբերի 29-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 13-ամյա Սոս Մելքոնյանի դիակը` սուր-կտրող-ծակող գործիքից հասցված վնասվածքների հետքերով: Երեկ, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Ազատ Եղոյանը և թիվ 2 վարժարանի սան, 12-ամյա Սարգիս Վ.-ն: Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ազատ Եղոյանը: «Եղոյանը ձերբակալված է, Սարգիս Վ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը: Ըստ մամուլի հրապարակումների` սպանվածը Երևանում հայտնի թաղային հեղինակություն Բենիկ Գժոյանի եղբոր թոռն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter