Է. Նալբանդյանն Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և Էլմար Մամեդյարովին
Երեկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթենք է ժամանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի և տեղեկավության վարչությունը`Հայաստանի արտգործնախարարը նախ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Այնուհետեւ տեղի է ուենցել եռանախագահների կազմակերպած հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջեւ, որն ընթացավ աշխատանքային ճաշի ձեւաչափով:
Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ արտգործնախարարների 17-րդ խորհրդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը:
Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել