«Արմենիկումը» շարունակում է օգտագործվել Հայաստանում
«Արմենիկումը» շարունակում է օգտագործվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման, նրանց կյանքի որակը ապահովելու համար: Տարեկան մոտ 60 հիվանդ պետական հովանավորության շրջանակներում բուժվում է «Արմենիկումի» կլինիկայում: Այս մասին այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Ասուլիսը նվիրված էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան, որը նշվում է դեկտեմբերի 1-ին:
«Բացի Հայաստանից` «Արմենիկումը» սկսել են կիրառել արդեն Ուկրաինայում, Ռուսաստանում: Աֆրիկյան որոշ երկրներում կլինիկական հետազոտությունների փուլում են: Պայմանավորվածություն կա, որ այն կիրառվի նաև Հնդկաստանում` նույն նպատակով: Այսինքն` «Արամենիկումը» շարունակում է կիրառվել: Տվյալները նույնն են` «Արմենիկումը» էականորեն ազդում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց կյանքի որակի վրա»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել