«Համագումարն ինձ հիշեցրեց ԽՄԿԿ համագումարները»
«Չլինելով հանրապետական և ինձ չդասելով նրանց աջակիցների թվին` շատ ուշադիր չեմ հետևել: Սակայն հպանցիկ տպավորությունս հիշեցրեց ԽՄԿԿ համագումարները, որտեղ բոլոր որոշումներն ընդունվում են միաձայն, միահամուռ բոլորն աջակցում են կուսակցության առաջնորդին: Նույնիսկ «առաջնորդ» բառը հիշեցնում է ԽՄԿԿ ձևակերպումները. Լենինն էր Կոմունիստական կուսակցության առաջնորդը: Ոմանց համար նոստալգիկ հիշողություններ արթնացրին»,- անդրադառնալով Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարին` «Հայելի» ակումբում ասաց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Վերջինի խոսքով` Սերժ Սարգսյանի ելույթը հայաստանյան իրականության հետ որևէ ընդհանրություն չուներ, թեև շատ է խոսվում, որ այն «դարակազմիկ ելույթ» էր:
«Այդ ելույթի թե' քաղաքական, թե' մարդու իրավունքների, թե'տնտեսական բլոգերը չէին վերաբերում Հայաստանի Հանրապետությանը, որում մենք ապրում ենք: Այնպես որ դա աբստրակտ վերցրած ինչ որ ելույթ էր` անհասկանալի ինչ որ երկրի մասին»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել