HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հայրապետյանի մոտ անակնկալ հյուրեր են եկել

r-hayrapetyan_14.10.09«Արցախ» մամուլի ակումբում այսօր նախատեսված էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որը, սակայն, չկայացավ, քանի որ Ռ. Հայրապետյանն այդպես էլ ասուլիսին չներկայացավ: Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ՈՒԵՖԱ-ից անակնկալ հյուրեր են եկել, և Ռ. Հայրապետյանն այժմ նրանց հետ է, այդ պատճառով չի կարողացել գնալ ասուլիսին: «Ֆեդերացիայի նախագահը տեղյակ չէր, որ նրանք գալու են ու նախապես պայմանավորվել էր «Արցախ» ակումբի հետ: Սակայն քանի որ հյուրեր եկան, նա չկարողացավ գնալ ասուլիսի»,- ասաց նա: Թե ինչ թեմայով էր լինելու հրավիրված մամուլի ասուլիսը, Տ. Իսրայելյանը չգիտեր, քանի որ «Արցախ» ակումբն էր հրավիրել Ռուբեն Հայրապետյանին: Սովորաբար ՈՒԵՖԱ-ից երբ հյուրեր են ժամանում, առնվազն օրեր առաջ այցի մասին տեղեկացնում են, և դրան նախապատրաստվում են: Իսկ այս անգամ թե ինչու են հյուրերն այդքան անակնկալ կերպով ժամանել, պարզ չէ: Միգուցե Ռուբեն Հայրապետյանը պարզապես խուսափում է լրագրողների հարցերից, հատկապես` Գագիկ Ծառուկյանի հետ հեռակա բանավեճի հետ կապված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter