Թուրք պատվիրակը ուզում է դառնալ ԵԽԽՎ նախագահ
Զարուհի Փոստանջյանը փորձում է խոչընդոտել նրան
Թուրքիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի իր պատվիրակը նախագահի Եվրոպայի խորհրդրի խորհրդարանական վեհաժողովը, իսկ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որպեսզի խոչընդոտի թուրք պատվիրակի ընտրությունը:
«Վեհաժողովի նախագահի պատոնում ընտրվելու համար մերժել բոլոր այն անդամների թեկնածությունը, ովքեր կառույցում ներկայացնում են մոնիտորինգային եւ/կամ հետմոնիտորինգային գործընթացներում գտնվող անդամ-երկրներ»,- այսպիսի բանաձեւի նախագիծ է շրջանառում «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող հայ պատվիրակը:
Զարուհի Փոստանջյանի բանաձեւի նախագծին են միացել Լեհաստանի, Միացյալ Թագավորության, ,Կիպրոսի եւ Մոնակոյի մեկական պատվիրակներ: «Մոնիտորինգային եւ հետմոնիտորինգային գործընթացում գտնվող երկրները չեն կարող ղեկավարել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որովհետեւ եթե նրանք այդ գործընթացներում են, նշանակում է` լուրջ խնդիրներ ունեն մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հետ կապված: Թող դուրս գան այդ իրավիճակից եւ ընտրվեն ԵԽԽՎ նախագահ»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց Զարուհի Փոստանջյանը:
«Ինձ պակասում է ընդամենը 5 ստորագրություն, եթե մեր պատվիրակության անդամները միանային այս բանաձեւին, ես հենց այսօր այն կուղարկեի բյուրոյի նիստին, մերոնք չեն միացել, իմ կարծիքով` նրանք չեն ուզում փչացնել իրենց հարաբերությունները թե թուրքերի, թե ադրբեջանցիների հետ»,- ասում է ԵԽԽՎ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել