HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Արզումանյան. «Նույնիսկ համաներումը կիրառվեց կիսատ-պռատ»

a-arzumanyan_01.12.09Դեկտեմբերի 10-ին` ՄԱԿ-ի կողմից ընդունված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարեդարձի օրը, Հայ ազգային կոնգրեսը կազմակերպելու է երթ` ուղղված քաղբանտրակյալների ազատ արձակմանը: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Անդրադառնալով իշխանությունների հետ հնարավոր երկխոսությանը` նա նշեց, որ երկխոսությունն անհրաժեշտություն է այսօրվա ստեղծված իրավիճակում, այն  Հայաստանի զարգացմանը նպաստող մթնոլորտ ստեղծելու միակ անհրաժեշտ քայլն է: «Ընդդիմությունն ի սկզբանե, նույնիսկ կեղծված ընտրություններից անմիջապես հետո, հայտարարել է, որ պատրաստ է գնալ երկխոսության և քննարկել, աջակցել «դե ֆակտո» իշխանություններին` Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար: Սակայն ընդդիմությունը բարոյական չի համարում բանակցություններ սկսել այն թիմի հետ, որը քաղաքական պատանդ է պահում մեր ընկերներին: Երկխոսություն սկսելու համար հիմնական նախադրյալներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է, որից հետո կարելի է ձեռնամուխ լինել տարբեր բարեփոխումների` Հայաստանն այս իրավիճակից հանելու համար»,- ասաց նա: Ա. Արզումանյանի խոսքով` Սերժ Սարգսյանն այս մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ուներ` ազատ արձակելու ընդդիմադիր գործիչներին և երկխոսություն սկսելու, սակայն նա դա չի արել: «Նույնիսկ դեմքը փրկելու համար միջազգային հանրության ճնշման ներքո երբ որոշեց համաներում կիրառել, նույնիսկ այդ համաներումը կիրառվեց կիսատ-պռատ, ու ի վերջո այսօրվա դրությամբ դեռ 15 քաղբանտրակյալ կա»,- ասաց նա` հավելելով, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը Հայստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է` անկախ նրա քաղաքական հայացքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter