«Կարծում եմ` վարչապետին պարտադրել են դառնալ հանրապետական»
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր 12-րդ համագումարին չէր հրավիրել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությանը: «Ես կարծում եմ, որ անցանկալի է եղել «Ժառանգության» մասնակցությունը, ես ամեն անգամ որեւէ ակցիա եմ անում նման հավաքների ժամանակ, երեւի չէին հրավիրել, որ ակցիա չանեմ, ինչպես Քոչարյանն էր ասում` իրենց տոնը չփչացնեմ»,- այսօր ՀՀԿ-ի քայլը մեկնաբանեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի` վերջերս Հանրապետական կուսակցությանը անդամագրվելուն: «Սովետական միության ժամանակ կար ընդամենը մեկ կուսակցություն` Կումունիստական կուսակցությունը, որին ստիպողաբար անդամագրվում էին բոլորը, հետագայում այդ կուսակցությունը վերափոխվեց, դարձավ ՀՀՇ, հիմա ՀՀՇ-ն դարձել է Հանրապետական կուսակցություն` այսինքն` իշխող կուսակցություն: Այսօր էլ բոլորին պարտադրում են, որ դառնան հանրապետական, կարծում եմ` վարչապետին էլ են պարտադրել»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել