Առաջիկայում Երևան կներկրվի 60 ավտոբուս
Առաջիկայում Երևանում կկիրարկվի նոր երթուղային ցանց, և հասարակական տրանսպորտում առաջնահերթությունը կտրվի մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներին: Արդեն հոկտեմբերին Երևան կներկրվի չինական արտադրության ավելի քան 60 ավտոբուս, սակայն մայրաքաղաքում մեծ տեղատարողության ավտոբուսների պահանջարկ դեռ կա:
Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյի հետ հանդիպման ժամանակ: Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը բանակցում է տարբեր արտադրողների հետ, և այս ուղղությամբ ներկայացվող առաջարկությունները կարող են հետաքրքիր ու շահավետ լինել նաև բելառուսական ընկերությունների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Ստեփան Սուխորենկոն նշել է, որ գործակցային տարբերակներ գտնելու նպատակով առաջիկայում բելառուսական պատվիրակությունը կայցելի Երևան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել