HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-սերբական մշակութային կապերի ուսումնասիրություններ` Մխիթարյան միաբանության դիվաններում

Գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը Հայաստանի մշակույթի նախարարության հովանավորությամբ մեկնել է Վիեննա եւ Վենետիկ` տեղի Մխիթարյան միաբանության դիվաններում հայ-սերբական մշակութային կապերի եւ սերբահայ գաղթօջախի վերաբերյալ ուսումնասիրություններ կարատելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ Բաբկեն Սիմոնյանի` ուսումնասիրության նյութը վերաբերել է 18-19-րդ դարերի սերբահայ գաղթօջախի երեւելիներին, նրանց գործունեությանը: Ուսումնասիրվող փաստաթղթերում հստակ ուրվագծված են սերբահայ գաղթօջախի գործունեությունը: Շատ վավերագրեր, նամակներ վկայում են գաղթօջախի աշխույժ կյանքը, տեղի ունեցող հասարակական-մշակութային խմորումները: Մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրվել են 200-300 տարվա վաղեմություն ունեցող արժեքավոր փաստաթղթեր, վավերագրեր գրառումներ, նամակներ, լուսանկարներ, օրագրեր, որոնք վկայում են Սերբիայում հայերի ակտիվ գործունեության փաստը, նրանց ներդրած հսկայական ավանդը սերբական մշակույթում: Արժեքավոր նյութեր ու մասուքներ են պահպանվել առանձին սերբահայերի մասին: Շատ օրագրություններից եւ հուշագրություններից կարելի է որոշակի պատկերացում կազմել մասնավորապես հոգեւոր կյանքի առկայության մասին, քանի որ միջնադարյան Սերբիայում հոգեւոր առաքելություն իրականացրել են Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանության հայրերը: Ուսումնասիրությունները սկսվել են Վիեննայի, այնուհետեւ շարունակվել Վենետիկի Մխիթարյան միաբանության դիվաններում: Առաջիկայում հասարակայնությունը հնարավորություն կունենա ծանոթանալու գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանի` Սերբիայի հայ գաղթօջախի ձեւավորմանն ու գործունեությանը նվիրված գիրք-աշխատությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter