HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուլիգանություն օդանավում

01_12-odanavԵրեկ` ժամը 20-ի սահմաններում, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ՌԴ քաղաքացի, նույն չվերթի ուղևորուհի, 32 տարեկան Հրաչուհի Ն.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հայտարարություն է տվել, որ նշված չվերթի ուղևոր, 34-ամյա Ռուստամ Ավետիսյանը թռիչքի ընթացքում բազմիցս տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, վիճաբանել ուղևոր, 38-ամյա Սամվել Ն.-ի հետ, դիտավորությամբ և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը: «Ռ. Ավետիսյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter