Օմբուդսմենի դիմումի քննությունը կրկին հետաձգվեց
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումի քննությունը: Օմբուդսմենը դատարանին խնդրել է որոշել, թե արդյո՞ք ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: «Դիմումի քննությունը հետաձգվել է մինչեւ հունվարի 14-ը, որովհետեւ դատարանը Ազգային Ժողովից հավելյան փաստաթղթեր է ուզել, որոնք անհրաժեշտ են»,- «Հետքին» հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք) այս տարի դատապարտվել են 2 ընդդիմադիր լրագրողներ, իսկ 4 փաստաբանների նկատմամբ հարուցված գործերը գտնվում են դատական քննության փուլում:
Փսատաբան Մուշեղ Շուշանյանի գործը հեռաձգվել է մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը, իսկ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի գործը քննվում է Արաբկիր եւ Քաղաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 8-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել