Անտառապետը` անտառի վնասարար
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ապօրինի անտառահատության դեպք։ Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապետ Հովիկ Զալինյանն անձամբ պետք է պահպաներ անտառը, սակայն ապօրինի անտառահատում էր կազմակերպել` բանվորներին յուրաքանչյուր խորանարդի դիմաց վճարելով 5000 դրամ։
Այդ հանցավոր գործունեության հետեւանքով հատվել է սոճու, բոխու, կեչու, կաղնու, հաճարենու եւ լորենու ընդհանուր առմամբ 337 ծառ։
Վերականգնման ենթակա նյութական վնասը հաշվարկվել է 19 մլն 515 հազար 500 դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել