HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրահանձնաժողովը ողջունում է Լիսաբոնյան համաձայնագրի` ուժի մեջ մտնելու փաստը

Լիսաբոնի  համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր` 2009թ. դեկտեմբերի 1-ին: Այդ  իրադարձությունը նշվելու է Լիսաբոն քաղաքում պորտուգալական կառավարության, Եվրոպական հանձնաժողովի և շվեդական նախագահության կողմից համատեղ կազմակերպված հանդիսավոր արարողությամբ: Հանձնաժողովի համոզմամբ, Համաձայնագիրն էական օգուտներ կբերի քաղաքացիներին և կանխատեսելի ապագայի համար կլուծի ինստիտուցիոնալ խնդիրները: Այս հանգամանքը թույլ կտա Եվրամիությանն ամբողջովին կենտրոնանալ տնտեսական և ֆինանսական ճգնաժամից սահուն դուրս գալու խնդրի վրա և առաջ մղել  ավելի հաջող աճ ունենալու 2020 ռազմավարությունը: Եվրահանձնաժողովի  նախագահ Ժոզե Մանուել Բարրոզոն ասաց. «Լիսաբոնի համաձայնագիրը քաղաքացիներին դնում է եվրոպական ծրագրի կենտրոնում: Ես ուրախ եմ, որ այժմ ունենք գործելու ճիշտ կառույցներ և կայունության ժամանակաշրջան, որպեսզի կարողանանք կենտրոնացնել մեր էներգիան այն հարցերում, որոնք կարևոր են մեր քաղաքացիների համար»: Լիսաբոնի  համաձայնագիրը լրացնում է ԵՄ և  Եվրահանձնաժողովի ներկայիս համաձայնագրերը առանց դրանք փոփոխելու: Այն Եվրամիությանը  կտա իրավական հիմք և միջոցներ, որոնք  անհրաժեշտ են ապագա մարտահրավերներին դիմակայելու և քաղաքացիների կարիքներին արձագանքելու համար: Լիսաբոնի  համաձայնագիրը սահմանում է, որ եվրոպացի քաղաքացիներն իրենց ասելիքն ունենան  եվրոպական հարցերում  և կանոնադրության մեջ տեսնեն իրենց հիմնարար իրավունքները: Էներգիայի, կլիմայի փոփոխության, անդրսահմանային և ներգաղթի ոլորտներում առկա ակնկալիքներն ի կատար ածելու համար ԵՄ-ն ավելի լավ զինված կլինի համապատասխան միջոցներով: Այն նաև ունակ կլինի միջազգային ասպարեզում ավելի վստահ ձայնով խոսել: Հիմնական  բարելավումներից  են. - ավելի ժողովրդավար, բաց և հաշվետու միություն. Եվրախորհրդարանը և ազգային խորհրդարաններն ավելի շատ ասելիք կունենան ԵՄ որոշումների կայացման գործընթացում, և քաղաքացիներն իրավունք կունենան իմանալ, թե ինչ որոշում են իրենց նախարարները  կայացնում  ԵՄ մակարդակով: ԵՄ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան ազդել ԵՄ օրինագծերի վրա: - ավելի արդյունավետ միություն ուղղորդված կառույցների միջոցով, ներառյալ օրենքների և այլ հարցերի շուրջ որոշումների կայացման ավելի արագ, ավելի հետևողական ընթացակարգ, որը ԵՄ կտա ավելի մեծ հնարավորություններ պայքարելու հանցավորության, ահաբեկչության և մարդկային տրաֆիքինգի դեմ: -Եվրոպացիների համար ավելի շատ իրավունքներ. ԵՄ արժեքները և նպատակները կսահմանվեն ավելի հստակ, քան նախկինում էին սահմանված: Եվ հիմնարար իրավունքների խարտիան ԵՄ համաձայնագրերի նման նույն իրավական ուժը կունենա: - ավելի ակնառու  միջազգային խաղացող. ստեղծվել են նոր պաշտոններ, որոնց աշխատանքի մասը կկազմի արտաքին քաղաքականության տարբեր ճյուղերը` դիվանագիտությունը, անվտանգությունը, առևտուրը և մարդասիրական օգնությունը միմյանց ներդաշնակեցնելը: Այս բարելավումները միությանը հնարավորություն են տալիս  փոփոխություններ իրականացնել, եվրոպացիների համար ավելի անվտանգ և բարգավաճ միջավայր ապահովել և հասանելի դարձնել  բոլոր այն հնարավորությունները, որոնք գլոբալիզացիային տեսք են հաղորդում: Եվրոպացիների  համար օգուտների 10 օրինակ - Քաղաքացիներն  իրավունք ունեն Հանձնաժողովին  խնդրել նոր նախաձեռնություններ  ներկայացնել (Եվրոպացի քաղաքացիների  նախաձեռնություն) - նոր կարգավիճակի  շնորհիվ քաղաքացիների ավելի լավ  պաշտպանություն, որը նրանց տալիս  է հիմնարար իրավունքների խարտիան - դիվանագիտական և հյուպատոսական պաշտպանություն ԵՄ բոլոր քաղաքացիների համար, երբ նրանք ճամփորդում են և ապրում են արտասահմանում - Փոխօգնություն  ԵՄ ներսում տեխնածին և բնական  աղետներից` ջրհեղեղից և անտառային  հրդեհներից, պաշտպանվելու համար - Նոր հնարավորություններ էներգետիկ քաղաքականության, քաղաքացիական պաշտպանության անդրսահմանային ազդեցության հետ  գործ ունենալու և առողջությանը լուրջ վտանգ սպառնացող անդրսահմանային գործոնների դեմ պայքարելու գործում - մարդկանց  միջսահմանային անօրինական առևտրով  են զբաղվող հանցավոր խմբերի դեմ պայքարում ընդհանուր գործողությունների իրականացում - Ընդհանուր  կանոններ ապաստանի առևտրից խուսափելու  համար. տարբեր անդամ-պետություններում  տարբեր միջոցներ են կիրառվում - միջոցների  սառեցման ճանապարհով պայքար ահաբեկչության  դեմ - ԵՄ որոշումների  կայացման ընթացակարգին ավելի ժողովրդավար մոտեցման կիրառում (Եվրախորհրդարանի և ազգային խորհրդարանների ավելի կարևոր դերակատարում) - Երրորդ  երկրներին ֆինանսական հրատապ  օգնության տրամադրման հնարավորություն Լիսաբոնի  համաձայնագրի փուլեր -  2007թ. հունիս - Եվրոպական խորհրդի մանդատ  միջկառավարական խորհրդաժողովի համար, որը նպատակ ունի լրամշակել ներկայիս համաձայնագրերը -  2007թ. հուլիս - հոկտեմբեր, միջկառավարական խորհրդաժողով - 2007թ. հոկտեմբերի 18-19,  համաձայնագրի հաստատում Եվրոպական խորհրդարանի կողմից -  2007թ. դեկտեմբերի 12,  Հիմնարար իրավունքների խարտիայի հռչակում Եվրախորհրդարանի, Եվրոպական Խորհրդի և Հանձնաժողովի նախագահների կողմից -  2007թ. դեկտեմբերի 13, Լիսաբոնի նոր համաձայնագրի ստորագրում -  2007թ. դեկտեմբեր - 2009թ. նոյեմբեր բոլոր 27 երկրներում վավերացման գործընթաց - 2009թ, դեկտեմբերի 1 - Համաձայնագրի ուժի մեջ մտնել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter