HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատմական այս որոշումը միահամուռ պաշտպանելու խնդիր ունենք»

15_07-Jarangutyun-logo«Ժառանգություն» կուսակցությունն ուղերձ է հղել ժողովրդին, որում մասնավորապես ասվում է. «20 տարի առաջ` 2009թ. դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պատմական որոշում ընդունեցին Հայկական ԽՍՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Ժողովուրդների ինքնորոշման համամարդկային սկզբունքով առաջնորդված եւ վաղուց ի վեր ինքնորոշված արցախահայության օրինական պահանջի հիման վրա հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորումն այդ  բախտորոշ փաստաթղթով ամրագրվեց իբրեւ խնդրի խաղաղ ու քաղաքական լուծման վերջնահանգրվան: Չնայած Արցախի ու Հայաստանի դեմ 1988-ից Ադրբեջանի սանձազերծած ոստիկանական, իսկ 1991-ից` նաեւ ռազմական ագրեսիային, հայությանը հաջողվեց մինչ օրս փաստացի պաշտպանել այդ որոշումը: 1991թ. դեկտեմբերի 10-ից Արցախը թեւակոխեց հայոց անկախ պետականության կայացման ուղին: Այդ դրամատիկ պատմափուլի հիմնական ուղերձը, որն այսօր պետք է հստակ ըմբռնենք, քաղաքական ու պետական ինստիտուների կողմից սեփական ժողովրդի օրինական պահանջները բավարարելն ու այդ որոշման համար միահամուռ պայքարելն է: Ճակատագրի հեգնանքով այսօր էլ Ադրբեջանից լսվում են նոր պատերազմի կոչեր` ընդդեմ նույն այդ որոշման ու նրա պահապանների: Համայն հայությանն ու մասնավորապես արցախահայությանը շնորհավորելով այս հոբելյանական տարեդարձի կապակցությամբ` մաղթում ենք կորով եւ վճռականություն` սկսած գործը ավարտին հասցնելու համար: Այսօր պատմական այս որոշումը ոչ միայն միահամուռ պաշտպանելու խնդիրն ունենք, ինչպես վաղ 90-ականներին, այլեւ դրա կետերից մեկը` փաստացի անկախությունն ու միավորումը միջազգային ու ազգային մակարդակներով իրավականի վերածելու  հրամայականը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter