Մասիս Մայիլյան. «Քննարկվող հիմնարար սկզբունքները իրական չեն»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ին հրապարակած համատեղ հայտարարությունը, ըստ ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի, վկայում է ղարաբաղյան հիմնախնդրին միջազգային հանրության ուշադրության եւ կարգավորման հիմնարար սկզբունքների արագ համաձայնեցմանը հասնելու ցանկության մասին:
«Նախարարների շահագրգռվածությունը կարելի է ողջունել, սակայն կան մեծ կասկածներ` կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու հնարավորության առումով, քանի որ երկխոսությունը շարունակվում է ոչ լիարժեք ձեւաչափով, կարգավորման քննարկվող հիմնարար սկզբունքները ոչ իրական են, իսկ միջազգային միջնորդների ընդունած կարգավորման մեթոդոլոգիան լուրջ առաջընթաց չի կարող ապահովել այդ գործընթացում»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Մասիս Մայիլյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել