HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առանձին դեպքերում ոստիկանները կարող են պահպանություն իրականացնել քաղաքացիական հագուստով»

a-zaqaryan2_02.12.09Պետական պահպանության ծառայության կողմից պահպանվող 4 068 օբյեկտներից կառավարության որոշմամբ հատկացված ցանկի համաձայն` պահպանություն է իրականացվում միայն 140-ում, որոնց թվում են, մասնավորապես, էլեկտրոկայանները, ջրակայանները , կամուրջները վարչական շենքերը, մշակութային և պետական նշանակություն ունեցող օբյեկտները և այլն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ոստիկանության պետական պահպանման վարչության պետ Արամ Զաքարյանը: Նրա խոսքով` բնակարանների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող գույքի պահպանությունն իրականացվում է միայն պատվիրատուների ցանկությամբ: Ա. Զաքարյանի հավաստմամբ` չնայած համակարգի հիմնական գործառույթը պահպանության իրականացումն է, սակայն իրենց ծառայությունը նաև ակտիվ աջակցում է ոստիկանության այլ ստորաբաժանումներին` հանցագործությունների բացահայտման ուղղութամբ: «Ընթացիկ տարում միայն մեր ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել է  հանցագործության 176 դեպք: Պահպանության համակարգը բազմահազարանոց կոլեկտիվ է, որտեղ աշխատում են ինչպես ոստիկանական, այնպես էլ տեխնիկական սպասարկում և ռազմականացված ծառայություն ունեցող աշխատակիցներ: Բնականոն գործունեությունն ապահովելու հարցում էական նշանակություն ունի նաև կարգապահական պրակտիկան»,- ասաց նա: Պետական պահպանման վարչության պետի խոսքով` ընթացիկ տարում ոստիկանության և իր կողմից համակարգի շուրջ 700 աշխատակիցներ խրախուսվել են` ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար: «Դրա հետ մեկտեղ ամենայն խստությամբ պատժում ենք կարգազանց աշխատակիցներին: Տարբեր տեսակի խախտումներ կատարելու համար կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 135 ոստիկաններ: Բացի այդ, 8 ոստիկան ազատվել է ծառայությունից»,- ասաց նա: Ա. Զաքարյանի խոսքով` յուրաքանչյուր անձ կարող է դիմել պահպանության տարածքային բաժին, և իրենք կիրականացնեն պահպանություն: «1200 բնակարան ունենք պահպանության տակ: Մեզ կարող են դիմել և' պատգամավորներ, և' բիզնեսմեններ, և' հասարակ քաղաքացիներ»,- ասաց նա: Ի դեպ, առանձին դեպքերում, քաղաքացու խնդրանքով, ոստիկանները կարող են պահպանություն իրականացնել քաղաքացիական հագուստով: Ա. Զաքարյանը նշեց, որ կա կառավարութան կողմից հաստատված ոստիկանի պահպաման սակագին, և պահպանությունն իրականացվում է այդ սակագնով: Մի քանի տարի առաջ Արամ Զաքարյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել: Այդ հանցագործությունը դեռևս բացահայտված չէ, նախաքննությունը, Ա. Զաքարյանի խոսքով, զբաղվում է այդ հարցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter