HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն այցելել է Ա. Իսահակյանի տուն-թանգարան

02_12-presidentՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ավետիք Իսահակյանի` Երեւանում գտնվող տուն-թանգարան: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը Վարպետի թոռան` Ավիկ Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված տուն-թանգարանում, ծանոթացել մեծ բանաստեղծի կյանքին եւ գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին: Երկրի ղեկավարը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, նաեւ հետաքրքրվել, թե ինչ հաճախականությամբ է թանգարանն այցելուներ ունենում: Աշխատակիցները վստահեցրել են, որ այցելուների պակաս չունեն, եւ որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում դպրոցականները, երիտասարդները, արտերկրացի զբոսաշրջիկները: Սերժ Սարգսյանն ասել է, որ տպավորված է հիմնանորոգված թանգարանով եւ նշել, որ այն մշտական հոգածության կենտրոնում կլինի: Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական հիմնադրամի միջոցներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter