«Անկեղծ ասեմ, գոհ չեմ»,- ասել է նախարարը` մանկատուն կատարած այցի ժամանակ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, որտեղ խնամվում են հաշմանդամ երեխաներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` նախարարը շրջայց է կատարել գործող մասնաշենքերում, ծանոթացել խնամքի պայմաններին, շփվել երեխաների հետ:
Այցի վերջում տեղի է ունեցել հանդիպում աշխատակազմի հետ, որի ընթացքում Մ. Մնացականյանը ներկայացրել է իր տպավորությունները:
«Անկեղծ ասեմ, գոհ չեմ: Հասկանում եմ, դժվար աշխատանք է, բայց 260 երեխայից որևէ մեկին գործողության մեջ չտեսա: Էլի եմ գալու. երեկոյան, գիշերով, որովհետև անհանգիստ եմ երեխաների համար: Սա նախարարության հեղինակության խնդիրն է, և մենք պետք է այնպես աշխատենք, որ մեր խղճի առջև հանգիստ լինենք: Խիստ հսկողություն կսահմանվի, որպեսզի միջոցները չփոշիանան: Ամեն մի լուման պետք է իր նպատակին ծառայի»,- նշել է նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել