HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Վրաստան առաքվել են հայոց լեզվի, հայ գրականության դասագրքեր

02_12-dasagirqԴպրոցական գույքի տրամադրման պետական ծրագրերի շրջանակում կրթության և գիտության նախարարությունը 2010-2011 ուստարվա համար սկսել է Սփյուռքի կրթօջախներից հայտերի ընդունման և հաշվառման գործընթացը: 2009 թվականին նախարարությունը աշխարհի շուրջ 40 երկրի 350 կրթօջախի տրամադրել է ավելի քան 70 000 կտոր ուսումնական նյութ: Ինչպես տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը, նշված խմբաքանակում մեծ բաժին են կազմում Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ձեռքբերված նյութերը` 32060 կտոր: Այս տարի Վրաստան առաքվել են հայոց լեզվի, հայ գրականության դասագրքեր և աշխատանքային տետրեր: Դրանք Հայաստանի 12-ամյա կրթության համակարգում այժմ գործածվող 1-9-րդ դասարանների դասագրքերն են: Ուսումնական նյութերը ձեռք են բերվել 2009թ. սկզբին Ախալքալաք և Նինոծմինդա շրջանների մունիցիպալիտետների, Ասպինձա, Մառնեուլ, Ախալցիխե շրջանների, Բաթում և Թբիլիսի քաղաքների դպրոցների հայտերի հիման վրա, որոնք կրթության և գիտության նախարարությանն են փոխանցվել արտաքին գործերի նախարարության միջոցով: Առաքումն իրականացվել է հոկտեմբեր ամսին` Վրաստանի կրթության և գիտության նախարարության գրավոր համաձայնությունը ստանալուց հետո: Նույն ժամանակահատվածում իրականացվել է նաև Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներին դպրոցական գույքի առաքումը (1250 սեղան-աթոռ և 270 գրատախտակ): Գույքի վերաբերյալ հայտերը բավարարվել են մասամբ` ՀՀ բյուջեից հատկացված գումարի սահմաններում: 2009 թվականի բաշխումն իրականացվել է Նինոծմինդա, Ախալքալաք, Մառնեուլ, Ախալցիխե, Բորժոմ և Ասպինձա շրջանների դպրոցների միջև: Համաձայն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության` ուսումնական նյութերը և գույքը ընդունել է Ախալքալաք շրջանի մունիցիպալիտետը, որն էլ իրականացրել է բաշխումը` ըստ համապատասխան ցանկերի: Կրթության և գիտության նախարարությունը մտադիր է 2010 թվականին շարունակել տվյալ դպրոցների` գույքով ապահովման գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter