HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկամուտները նվազել են 13.7%-ով

02_12-poxer2009 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 539.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 648.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 60.2%-ով եւ 72.4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.7%-ով կամ 85.7 մլրդ դրամով: Մասնավորապես` 18.1% ով (93.3 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը, 15.9%-ով (568.9 մլն դրամով)` պաշտոնական դրամաշնորհները եւ 0.6%-ով (463.5 մլն դրամով)` պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նույն ժամանակահատվածում այլ եկամուտներն աճել են 37.8%-ով (8.7 մլրդ դրամով): Պետական բյուջեի եկամուտների 78.1%-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի, 15.5%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.9%-ը` այլ եկամուտների եւ 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 14.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 13.5 մլրդ դրամի դիմաց: Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 421.3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 57.7%-ով կատարելով տարեկան ծրագիրը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները նվազել են 18.1%-ով կամ 93.3 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ եկամտահարկի եւ հաստատագրված վճարների, արձանագրվել է մուտքերի անկում: Հարկերի ու տուրքերի 47.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է ավելի քան 201.6 մլրդ դրամ եւ 24.6%-ով կամ 65.7 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 132.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 69.2 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են ե´ւ ներմուծումից, ե´ւ ներքին շրջանառությունից ստացվող գումարները: Պետական բյուջե մուտքագրված հարկերի ու տուրքերի 8.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 35 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 23.5 մլրդ դրամ, որից ավելի քան 11.4 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 8.7 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 11.5 մլրդ դրամ, որից 6.6 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 8.4%-ով կամ 3.2 մլրդ դրամով: Ընդ որում, նվազել են միայն հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը` 14.5%-ով: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից մուտքերն ավելացել են 7.4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 16.7% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 70.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 1.3%-ով կամ 914.4 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների եւ ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճ է արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով` 39.9% կամ 2.7 մլրդ դրամ: Ավելացել են նաեւ պետական ձեռնարկությունների, օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից վճարված, մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը` համապատասխանաբար 4.9, 9.5, 6.5 եւ  61.7 տոկոսով: 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 47.6 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.3% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 11.1% ով կամ 4.8 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ` 34.6%-ով կամ 10.6 մլրդ դրամով զիջելով 2008 թվականի նույն ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 4.7%-ը: Հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 15.5 մլրդ դրամ կամ ծրագրված մուտքերի 64.5%-ը: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter