HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հատում ենք միայն չոր ծառերը»

02-12_bardi Այսօր Երեւանի Բուսաբանական այգում ականատես եղանք զանգվածային ծառահատության: Երեք երիտասարդներ էլեկտրական սղոցով կտրում էին հաստաբուն բարդիներ: Երբ մենք մոտեցանք, տղաներն արդեն հասցրել էին 4 բարդի կտրել: Անմիջապես զանգահարեցինք այգու եւ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանին, ով ասաց, թե տղաներն իրենց կարգադրությամբ են ծառահատում իրականացնում: «Այդ բարդիները տարիներ շարունակ չորացած էին, մենք միջոցներ, տեխնիկա չունեինք, որպեսզի շուտ հատեինք: Մահացած ծառեր են, վաղուց պետք է հատեինք»,- ասում է Ժիրայր Վարդանյանը: Տնօրենի խոսքով` թվով 24 հաստաբուն բարդիներ հատման ենթակա են: 02-12-BardinerԲուսաբանության ինստիտուտի գլխավոր գյուղատնտես Յուրա Փայտյանը եւս «Հետքի» հետ զրույցում հաստատեց, թե բարդիները չորացած են: «Եթե ծառը մաշկազերծված է, այն արդեն մահացած է»,- ասում է գյուղատնտեսը: «Բուսաբանական այգին քարացած վիճակում չէ, մենք հաճախ մշակումներ ենք անում, որպեսզի գեղեցիկ տեսքի բերենք: Եթե ծառը նույնիսկ մի քանի տարի գոյատեւելու հնարավորություն ունի, մենք էտում ենք, չենք հատում: Բուսաբանական այգու տնօրինությունը երբեք թաց, առողջ ծառ չի հատի, միայն չոր, մահացած ծառերն ենք հատում»,- վստահեցնում է Բուսաբանության ինստիտուտի տնօրենը: 02-12_carerԻ դեպ, հատված ծառերի մի մասը այգու տնօրինությունը տալու է ծառը կտրող բանվորներին, իսկ մնացածը, հարկ եղած դեպքում, կօգտագործվի բուսաբանության ինստիտուտի մասնաշենքերում` որպես վառելանյութ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter