Ավազակային հարձակում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում նոյեմբերի 30-ին` ժ.22:05-ին, հաղորդում է ստացվել, որ Կուրղինյան փողոցի 3 շենքի թիվ 44 բնակարանում ավազակային հարձակում է կատարվել:
Պարզել է, որ նույն օրը` ժ. 21.30-ին, անհայտ անձը 5-րդ հարկում գտնվող նշված տան բաց պատշգամբից մուտք է գործել բնակարան, ատրճանակի սպառնալիքի տակ` կպչուն ժապավենով կապել տանտիրուհու` 42-ամյա Ելենա Վ.-ի և նրա դստեր` 13 տարեկան Աննա Լ.-ի ձեռքերը, որից հետո ննջասենյակից հափշտակելով 430 ԱՄՆ դոլլար, ձեռքի 3 ժամացույց ու ոսկյա 1 մատանի` դիմել է փախուստի:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել