HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Հետո կհաշվեն Նախօրեին մեր թղթակիցը փորձել է Հանրապետական կուսակցությունից պարզել, թե որքան գումար էր ծախսվել ՀՀԿ համագումարի կազմակերպչական աշխատանքների վրա: Սույն հարցը շատերի մոտ առաջացել է հատկապես շքեղ հյուրասիրությունից հետո: Haykakan-JamanakՀանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովից Գեորգի Գաբրիելյանը, ի պատասխան թղթակցի հարցին, հայտարարել է, թե ծախսերի մասով հաշվարկ արված չէ` այդ ծախսը «տղերքն արել են» առանց հաշվելու և դեռ պարզ չէ` հաշվարկ կանեն, թե ոչ: Նշենք, որ օրվա շեֆ-խոհարարը «Ա1+»-ին ասել էր, թե ՀՀԿ համագումարի մասնակիցների և հյուրերի համար յուրաքանչյուր կերակրատեսակից այդ օրը պատվիրված է եղել 10 հազար հատ, և չնայած ՀՀԿ-ում դեռ հաշվարկ չեն արել, քաղաքական շրջանակներում կոնկրետ թվեր են շրջանառվում, որոնք հասնում են մի քանի հարյուր հազար դոլարի: AravotԵԱՀԿ զեկույցը Մարտի 1-ի վերաբերյալ` հունվարին Թերթը երեկ Աթենքում գտնվող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Յանես Լենարչիչից հետաքրքրվեց, թե երբ են հրապարակելու մարտի 1-ի գործերով դատավարությունների դիտարկման վերաբերյալ իրենց զեկույցը` «Հաջորդ տարի, հուսով եմ` հունվարին»: Մեր մյուս հարցին, թե արդեն կարելի է հրապարակել որոշ եզրակացություններ արված դիտարկման վերաբերյալ` պրն Լենարչիչը պատասխանեց. «Դեռ վաղ է»: Եվ հիշեցրեց, որ դիտարկումը տևել է բավական երկար ամիսներ. «Այժմ մենք ամփոփում ենք այս զեկույցը: Այն նաև կթարգմանենք հայերեն:  Եվ դրանից հետո  այն նոր պատրաստ կլինի հրապարակման համար»: Hraparak8-ամյա աղջկան բռնաբարել են Օրեր առաջ սահմռկեցուցիչ լուր տարածվեց Մոնումենտի այգում 8-ամյա աղջնակի բռնաբարության մասին: Թերթին հասած լուրերով` դեպքը եղել է ցերեկվա ժամին, և մոտակա էլիտար շենքերից մեկի տեսագրման սարքը որոշ բաներ արձանագրել է: Իսկ լլկված երեխային գտել է մոտակայքով անցնող մի զույգ, որը լացի ձայն է լսել թփերի միջից և ոստիկանություն է հայտնել: Թեև նախաքննության մարմինը հասկանալի պատճառներով  թաքցնում է գործի հանգամանքները և երեխայի տվյալները, սակայն, թերթին հասած տեղեկություններով, երեխան ցուցմունք է տվել, որ իր նկատմամբ բռնություն կիրառած անձինք դժվարությամբ էին խոսում հայերեն: Ըստ որոշ լուրերի, հանցագործները երեք հնդիկներ են եղել: Ասում են նաև, որ երեխային առևանգել են իրենց տան բակից և բերել այգի, որտեղ ավելորդ աչքից հեռու իրականացրել են իրենց զազրելի մտադրությունը: 168-jamՀակասահմանադրական նախագիծ թերթի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը շրջանառության մեջ է դրել Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում ներկայացված առաջարկությունների իրականացման մոնիտորինգ անցկացնելու մասին որոշման նախագիծ: Դրա համաձայն` մոնիտորինգ պետք է իրականացվի իր ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Այսինքն` այդ նախագծով բացառվում է, որ խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, ինչն առաջարկել էր ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Այն դեպքում, երբ այդ գործառույթները ԱԺ մշտական հանձնաժողովին վերապահելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այնուամենայնիվ, Դ. Հարությունյանի նախագիծը քննարկվելու է ԱԺ առաջիկա քառօրյայում: Chorrord-ishxanutyunՈ՞վ է ավագանու անդամի տանիքը Տավուշի մարզի Իջևան քաղաքի ավագանու անդամ, «Կոնվերս» բանկի Իջևանի մասնաճյուղի մասնագետ Սուրեն Սերժիկի Մանուկյանին Իջևանում համարում են նաև ընդհատակյա փայտի գործ անող: Իջևան քաղաքի ավագանու անդամ, «Կոնվերս» բանկի Իջևանի մասնաճյուղի մասնագետ Սուրեն Մանուկյանին է պատկանում Տավուշի մարզում գտնվող Գանձաքար գյուղում` Բերդ տանող ճանապարհի մոտ տեղակայված այս երկհարկանի շինությունը: Իջևանցիները մեզ հետ զրույցում մատնանշեցին տվյալ շինությունը` պնդելով, որ այն «ավագանի» Սուրենինն է, սղոցարան է և այնտեղ մշակվում է անտառից ապօրինի հատված հաճարենի, կաղնի և հացենի: Ծառերը վերածվում են տախտակի և մանրահատակի: Սղոցարանն, ի դեպ, որպես գործող արտադրամաս գրանցված չէ, այսիքն` այն գործունեություն է ծավալում ստվերում` դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ ով է ավագանու այս անդամի տանիքը. հարցի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ պատասխանը, թերևս, կտան միայն իրավապահ մարմինները, եթե ցանկություն ունենան: Hayoc-ashxarhՀետ է կանչել փաստաթուղթը Պաշտոնական Բաքուն հետ է վերցրել 2008թ. մարտի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում ներկայացրած և 39 «կողմ», 7 «դեմ» ու 100 ձեռնպահ քվեարկությամբ ընդունված` «Ադրբեջանի բռնազավթված տարածքներում իրավիճակը» կոչված տխրահռչակ փաստաթուղթը: Այն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան դեմ են արտահայտվել փաստաթղթին, իսկ Մինսկի խումբը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին: Այժմ ինքն է հրաժարվել դեկտեմբերի 3-ին նշանակված հերթական քննարկումներից: Azg-oratertԱդրբեջանցի փորձագետ. «Ոչ ոք մեզ չի վերադարձնի մեր 7 շրջանները» Ըստ ադրբեջանցի փորձագետ Արազ Ալիզադեի` ոչ ոք չի տեսնում առաջընթաց ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ. «Չնայած բոլորը խոսում են այդ մասին, սակայն առաջընթացը տեսանելի չէ ոչ մեկին: Բացի այդ միջազգային պրակտիկայում չկա մի դեպք, երբ պատերազմով ձեռք բերած հողերը վերադարձվեն խաղաղ բանակցություններով»,- նկատել է ադրբեջանցի փորձագետը: ԼՂՀ շուրջը գտնվող 7 շրջանների վերաբերյալ Ալիզադեն նշել է. «Չեմ կարծում, որ դեպքերի նման ընթացքը (այդ շրջանների հանձնումը Ադրբեջանին) ձեռնտու է Ադրբեջանին: Նախ` ոչ ոք մեզ չի վերադարձնելու յոթ շրջանները, քանի որ, կարծում եմ, հայերը երբեք Ադրբեջանին չեն հանձնի Լաչինը: Եւ երկրորդ, եթե հայկական ուժերը հետ քաշվեն այդ տարածքներից, կարծում եմ, որ միջազգային հանրությունը հսկայական ճնշում կգործադրի մեզ վրա` պահանջելով գնալ լուրջ զիջումների: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծին, ապա չեմ կարծում, որ իրավիճակը այնտեղ կդառնա պատերազմական»,- եզրափակել է ադրբեջանցի փորձագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter