HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ակցիա` նվիրված հաշմանդամների միջազգային օրվան

Այսօր ժ.10.30-13.00 «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը  անցկացնում է Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված իրազեկման բացօթյա ակցիա Երևանի մարդաշատ վայրերում` «Երիտասարդական» մետրոյի, «Ցիտադել» բիզնես-կենտրոնի, Մաշտոց-Թումանյան խաչմերուկի, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնի հարևանությամբ: Օրվա ընթացքում քաղաքի տարբեր վայրերում ցուցապաստառների և  թռուցիկների միջոցով երիտասարդ հաշմանդամներից և այլ կամավորներից բաղկացած խմբեր կիրազեկեն բնակիչներին հաշմանդամության ոլորտին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ: Զուգահեռաբար կանցկացվի հարցում, որը ցույց կտա, թե որքանով է հասարակությունն իրազեկ Հաշմանդամների միջազգային օրվա նշանակության մասին: «Ունիսոն» ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը մեզ տեղեկացրեց, որ ակցիայի նպատակն է մարդկանց տեղեկացնել հաշմանդամների միջազգային օրվա վերաբերյալ և հնարավորինս շատ քաղաքցիների ներառել գործընթացում: Միջոցառումն իրականացվում է «Հաշմանդամների կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման» ծրագրի շրջանակներում` Վորլդ Վիժն Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ: 1992թ.-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր, իսկ 2006թ.-ին ընդունվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Հայաստանը ստորագրեց Կոնվենցիան 2007թ.-ի մարտի 30-ին, սակայն մինչ օրս Հայաստանն այն չի վավերացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter