HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ծառերը կտրում են, իսկ երիտասարդությունը հարցնում է` որտե՞ղ է մեր արժանապատվությունը

carahatum-3.12.09Երեւանի կանաչ  գոտիները կրկին հայտնել են հարվածի  տակ: Նոյեմբերի վերջին օրերին ԷկոԼուրը միաժամանակ մի քանի ահազանգ ստացավ հասարակական կանաչ պարեկային խմբից այն մասին, որ տարբեր օբյեկտների տերեր ձեռնամուխ են եղել ծառերի հատմանը՝ իրենց համար տարածք ազատելով: Ահազանգ Մարիամ Սուխուդյանից. «Ուրբաթ ստացա ահազանգ մեր բակի բնապահպանական խմբի անդամ 11-ամյա Գայանեից: Սլացա դեպքի վայր, արդեն ուշ էր. երկու ծառ հատված էր: Նախարարության թեժ գիծը չէր աշխատում: Զանգեցի բնապահպանական տեսչություն, նրանք մարդ ուղարկեցին, թաղապետարանից մարդկանց կանչեցին: Նրանք հատված ծառերի տեսակը որոշեցին՝ շլորենի եւ հացենի, եւ արձանագրեցին դեպքը: Ընդ որում, քաղաքետարանի աշխատողը հրաժարվեց ստորագրել ակտը, նախարարության ներկայացուցիչներն ինձ խորհուրդ տվեցին ոստիկանություն գնալ, որպեսզի հնարավորություն ունենան գնալու այն մարդու տուն, ով կտրել էր ծառերը, եւ տուգանեն նրան»: Մարիամ Սուխուդյանն  օրինաչափ հարց է բարձրացնում՝ ինչու՞ տեսչության ներկայացուցիչները չտուգանեցին  մեղավորին հենց դեպքի վայրում: Հաջորդ ահազանգը Արփինե Գալֆայանի կողմից է: «Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17:30-ի մոտակայքում, Բաղրամյան պողոտայով անցնելիս ծուխ նկատեցի: Բաղրամյան 46-ի բակում ծառ էր այրվում: Մտա «Մաշա» խանութ և հարցրի, թե արդյոք իրենք գիտեն՝ ով է այրել այդ ծառը: Ասացին, որ իրենք տեղյակ չեն, թե ով է վառել, բայց իրենց աշխատողները ջրով փորձում են հանգցնել»: Արփինե Գալֆայանը  նույնպես փորձել է թեժ գծով զանգել բնապահպանության նախարարություն, բայց ոչ ոք չի պատասխանել: Հաջորդ ահազանգը Մարի Աղաջանյանի եւ Հրայր Սավզյանի կողմից է: «Ուրբաթ օրը տանից դուրս եկա եւ աչքերիս չհավատացի: 3 բանվորներ փորձում էին արմատախիլ անել ծառը: Ես հարցրեցի՝ ի՞նչ եք անում: «Սրանք տեղափոխում ենք, տեղը 5 նորը պիտի տնկենք»,- ասացին»: Հարցուփորձը բերեց « Էլլադե» խանութի մոտ, որտեղ Մարիին մի կին ասաց. «Իմ ծառերն են, ինչ կուզենամ կանեմ… Տանում եմ՝ իմ բակում տնկեմ»: Եւս մեկ  ահազանգ հասարակական ակտիվիստ Արտեմիս  Լեփեջյանից: «Կիրակի օրը տեսա, թե ինչպես Կոմիտաս փողոցում գտնվողի «Սիս» խանութի մոտ ծառ են կտրում: Ես ասացի, ինչպես չեք ամաչում: Նրանք չցանակացան վեճի բռնվել, բայց ծառն արդեն կտրել էին»: Երիտասարդական շարժման ակտիվիստները հարց են տալիս՝ մի՞թե մեզ մոտ պետք է տիրի ամենաթողությունը: «Խանութներին հսկայական տարածքներ են տրամադրվում, եւ տերերն անում են, ինչ ուզում են: Կուզենան, ծառը կկտրեն, կուզենան՝ կտնկեն: Ստացվում է, որ այս երկրում եթե դու գլուխդ կախ չես քայլում, ոչինչ չես նկատում, ապա դառնում ես դավաճան, իսկ եթե ուզում ես ինչ-որ մեկի օգնել կամ պաշտպանել օրենքը, ապա վատ պատմության մեջ ես ընկնում: Նման մոտեցումների շնորհիվ մեր քաղաքից ոչինչ չի մնացել բացի բետոնից: Որտե՞ղ է մեր արժանապատվությունը, որտե՞ղ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter