HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այս փուլի ֆինանսավորումն իրականացնելու է Վրաստանի կառավարությունը»

03_12-09-S.-Araqelyan«Մշակույթի նախարարության կողմից նոյեմբերի 28-29-ին պատմամշակությաին ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հովիկ Սանամյանը եղել է տեղում, հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպանին, այնուհետև` համապատասխան մասնագետների հետ»,- «Հետքի» այն հարցին ի պատասխան, թե ո՞ւմ միջոցներով է վերականգվելու Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին, ասաց մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Սերժիկ Առաքելյանը: Վերջինի խոսքով` տեղում ուսումնասիրվել է հուշարձանի ներկա վիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եկեղեցու վերականգնման  աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի մասնագետները` նախագծման փուլում և շինարարությունն իրականացնելու ընթացքում: «Այս փուլում լուծված են եկեղեցու ուսումնասիրության հետ կապված ֆինանսավորման խնդիրները, որն իրականացնելու է Վրաստանի կառավարությունը: Հետագա քայլերն հստակեցման կարիք ունեն,  նախագծային առաջադրանքը, որը կհաստատվի նախարարության  գիտահետազոտական խորհրդում, համապատասխան մասնագետների քննարկմանը կտրամադրվի, որից հետո համատեղ Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունները համատեղ այդ գործընթացը կիրականացնեն»,- ասաց նա` հավելելով, որ  նախնական պայմանավորվածության համաձայն` նախատեսվում է, որ գարնանն արդեն կսկսվեն հուշարձանի վերկանգնման աշխատանքները: Իսկ այսօր իրականացվում է փլատակների մաքրման, չափագրման, ուսումնասիրման նախագծի էսքիզային աշխատանքի կազմումը: Թբիլիսիում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին նույնպես վթարային վիճակում է: Արդյոք աշխատանքներ տարվո՞ւմ են` այն վերականգնելու համար: Ի պատասխան «Հետքի» այս հարցին` Ս. Առաքելյանն ասաց, որ Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեցեղու հետ կապված  աշխատանքի ընթացքում իրենք դրական միտում են տեսնում, որ հայ և վրացի մասնագետները համատեղ սկսում են հայկական հուշարձանների ուսումնասիրման, վերականգման ծրագիր: «Եվ այդ  ծրագրի ընթացքում, բնականաբար, այդ բոլոր խնդիրները կլուծվեն ու իրենց պատասխանը կստանան: Որ Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունները շահագրգռված են խնդրի լուծման համար, միանշանակ է: Շահագրգռված է նաև Վրաստանի պատրիարքը, ով իր մտահոգությունն է հայտնել և գտնում է, որ այս խնդիրը մոտ ժամանակում կստանա իր դրական լուծումը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter