HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բանակցային  գործընթացի շարունակում` նոր սկզբունքների որդեգրմամբ 

ՀՅԴ Արցախի կենտրոնական  կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ին հրապարակած համատեղ հայտարարությանը մեծ լրջություն չի տալիս եւ այն որակում է որպես տարեվերջյան ամփոփիչ հայտարարություն: Դավիթ Իշխանյանը,  սակայն, վտանգավոր է համարում այն հիմնարար սկզբունքները, որոնց մասին խոսվում է հայտարարության մեջ: Խոսքը բանակցային գործընթացում ի հայտ եկած մադրիդյան սկզբունքների մասին է, որոնք, ըստ նրա, իրենց համար անցանկալի սկզբունքներ են: «Մեզ համար ցանկալի տարբերակը Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շարունակումն է, բայց` նոր սկզբունքների որդեգրմամբ»,-«Հետքին» տված հարցազրույցում շեշտեց Դ. Իշխանյանը: Համենայնդեպս, ըստ նրա, եզրափակելով տարին` ականատես եղանք, որ բանակցային գործընթացում կանխատեսվող հաջողություններ չեղան: Իսկ հայտարարության մեջ նշված հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ընդհանուր ըմբռնումների մասին հարցին ի պատասխան ՀՅԴ ներկայացուցիչը ընդգծեց, որ հիմնախնդրի վերջնական լուծումն առանց ԼՂՀ մասնակցության հնարավոր չէ: «Մեկ անգամ եւս կրկնեմ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է Ղարաբաղում»,-հավելել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter