HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի հիվանդանոցի տնօրենը գրավոր նախազգուշացվեց

«Հետքը» գրել էր, որ Էջմիածնի հիվանդանոցի տնօրենը մանկական բաժանմունքի ամբուլատոր հիվանդների համար գնացուցակ էր կազմել, այն հաստատել կնիքով եւ փակցրել պատին: Մինչդեռ Կառավարության մարտի 27-ի N276-Ն որոշման համաձայն` մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումն անվճար է: (Տես հոդվածը` Էջմիածնում մինչեւ 7 տարեկան հիվանդ երեխաները սպասարկվում են վճարովի հիմունքներով): Էջմիածնի հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանը կառավարւթյան որոշմանը հակասող գործունեություն ծավալելը եւ հիվանդ երեխաների ծնողներից գումարներ վերցնելը պատճառաբանել էր, թե «իր իմանալով` ամբուլատոր սպասարկումը վճարովի է, անվճար է միայն ստացիոնար բուժումը»: Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը մեզ փոխանցեց, որ «Հետքի» հոդվածից հետո զեկուցագիր է հանձնել մարզպետին: «Մարզպետն էլ գրավոր նախազգուշացում է տվել տնօրենին: Այդ թեմայով խորհրդակցություն ենք արել եւ բոլոր հիվանդանոցների տնօրեններին զգուշացրել ենք, որ կպատժվեն, եթե ինքնագլուխ գործունեություն ծավալեն»,- ասաց Լ. Մուրադյանը: Մարզպետի տեղակալը նաեւ ասաց, որ փոխվել է տնօրենի կազմած գնացուցակը եւ մինչեւ 7 տարեկաններն այժմ կարող են օգտվել անվճար բուժսպասարկում ստանալու իրավունքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter