HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Ջրերի վրայով թռչող մեղուն

Գրողը ճանապարհ է դուրս գալիս, առավոտ կանուխ, բոլորից առաջ, երբ աքաղաղն անգամ առաջին կանչն արած չի լինում, բայց երբեք որևէ տեղ չի հասնում, նրա կարևորությունը միշտ գնալու մեջ է: Երիտասարդ օրերին է` մի առավոտ վանականի կամ դերվիշի նման ուժեղ ոտքերով դուրս գալիս վանքից, գնում է ճշմարտության խոսքը` թանկագին քարը որոնելու: Հստակ չգիտե, միայն գուշակելու, կռահելու նման է ընկալում` ինչ է այն: Ցնորք: (Հարցազրույցը ` Նվարդ Ալեքսանյանի)

  • Բանակի անձեռնմխելիության առասպելի զոհերն ու դահիճները

Երբ այս տարվա մարտի վերջերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անակնկալ կերպով այցելեց Ամասիայի Բանդիվան գյուղ` հունվարին մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհված զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն` իր ցավակցությունները եւ զորակցությունը նրա հարազատներին հայտնելու, մի պահ թվաց, թե բեկում է տեղի ունենալու, եւ պետությունն ու իշխանությունը վերջապես հայացքով շրջվելու են դեպի հայկական բանակը, շարքային զինվորն ու փորձելու են վերջապես թափանցել զորամասերի փակ դարպասներից այն կողմ տիրող բարքերի ու իրողությունների խորքերը: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)

  • «Մեկ-մեկ Գեւորգս ասում ա` մամ, ոնց որ զգամ մատներս, ուրախանում է, բայց հետո սառում»

Չնայած Գեւորգի ընկերուհին դեռ մեկ տարի ունի մինչ ուսման ավարտը, բայց նրա ծնողները որոշել են աղջկան Հայաստանից դուրս բերել, տանել Ռուսաստանի Դաշնություն: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան, Գրիշա Բալասանյան)

  • Սերոբ Տեր-Պողոսյանի գործով քննությունը թերի է կատարվել

Արդեն ակնհայտ է դառնում, որ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով նախաքննական մարմինը` տվյալ դեպքում ազգային անվտանգության ծառայությունը, ոչ լիարժեք քննություն է իրականացրել: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)

  • Մարզպետի եղբայրը վերջապես ասաց, որ պատգամավոր է ուզում դառնալ

Արգածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` «Հայդուկ» ՀԿ-ի հիմնադիր, մի շարք այլ ՍՊԸ-ների սեփականատեր Նաիրի Սահակյանը, վերջին մի քանի ամիսներին մերթ ընդ մերթ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Նրա հետ կապված վերջին խոսակցությունն այն էր, որ ծեծի է ենթարկել 7 երեխաների հայր, Սասունիկ գյուղի բնակիչ Ժորա Նազարյանին: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Սումգայիթից` սահմանային Տրետուք. Վիկտորյան ու որդիները կիսափուլ խցում ապրում են արդեն 10 տարի

Վիկտորյայի տուն մտնելիս պարտադիր պետք է կռանաս, որ գլուխդ չխփես: Առաստաղի բարձրությունը հազիվ 170 սմ լինի, բարձրահասակ անձը կռացած էլ պետք է քայլի այնտեղ: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)

  • Բնապահպանության նախարարը չի տիրապետում իրավիճակին

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության աշխատակիցների ուսումնասիրության արդյունքներով նախարարը ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին պատասխանել է, թե «Հետքի» հոդվածում տեղադրված լուսանկարները Այրում-Ճոճկան պոչամբարի հետ կապ չունեն, դրանք ընկերության տարածքում առկա ջրանցքի լուսանկարներն են, որը կառուցվել է դեռեւս 1995 թ.: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)

  • 6 տարվա ազատազրկում` ընդամենը մեկի ցուցմունքով

Եկող տարվա հունվարին կլրանա 2 տարին, ինչ 36-ամյա Վահրամ Անտոնյանը գտնվում է անազատության մեջ: Նա դատապարտվել է թմրանյութ իրացնելու մեղադրանքով, սակայն գործում, բացի Վահրամի համագյուղացու ցուցմունքից, որեւէ ապացույց չկա: Ընդ որում` նույն համագյուղացին նույն գործի շրջանակներում մեղավոր է ճանաչվել սուտ մատնության համար: (Հեղինակ` Արարատ Դավթյան)

  • Դատարանը «չի կողմնորոշվում». դե՞մ գնալ պետական մարմնին, թե՞ ոչ

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ Նշան Ստեփանյանը մեկ տարուց ավելի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում պայքարում է իր իրավունքների համար, բայց քանի որ հակառակ կողմում պետական մարմին է, գործն այդպես էլ վերջնակետին չի հասնում: Դատաքննության ժամկետները դուրս են եկել նույնիսկ ողջամտության սահմաններից եւ հայտնի էլ չէ, թե երբ այն կավարտվի: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Աշխատանքի մեջ պիտի ունենաս կյանքի աքսիոմի պես մի բան` կատարել գործ ոչ հասարակ, բայց ճաշակով

Մոտ 10 տարի առաջ Գյումրիի Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի հարեւանությամբ գտնվող բնակելի շենքի անկյունում, ոչ այնքան մեծ մի տարածքի վրա հայտնվեց Հմայակի թեյերի եւ սուրճի մասնագիտացված խանութը: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողը Հայաստանի բուհերում տեսել է բաներ, որոնք գոյություն չունեն իր բուհում

2000 թ.-ից մինչեւ հիմա Տիգրանը միակ աշակերտն էր Հայաստանից, ով 2 արծաթե մեդալի է արժանացել մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում: Այս տարի Ֆիզմաթ դպրոցի աշակերտներից մեկը սահմանել է Տիգրանի ռեկորդը` արծաթե մեդալ շահելով մաթեմատիկայի եւ բրոնզե մեդալ` ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում: (Հեղինակ` Սոնա Ավագյան)

  • Որտե՞ղ պետք է փնտրել հայրենիքում մնալու ցանկությունը

Ժամը երկուսն է: Ոչ այնքան հարթ ճանապարհով ես գնում եմ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի միջնակարգ դպրոց: «Մեկամսյա բնակությունս Էջմիածնում թույլ կտա շատերի հետ զրուցել, իմանալ նրանց խնդիրների մասին եւ շարադրել»,- մտածում եմ ես: (Հեղինակ` Անուշ Քոչարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter