Բռնվել են ձկնագողության պահին
Երեկ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս էլեկտրահարման եղանակով Արփա գետից ձուկ որսալու պահին Վայք քաղաքի «Գեսի ձոր» կոչվող տարածքում բռնել են 50-ամյա Գրիգոր Ս.-ին, 35-ամյա Ստեփան Հ.-ին, 46-ամյա Գուրգեն Ս.-ին և 34-ամյա Համլետ Պ.-ին: Նրանք իրենց «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկվել բաժին:
«Վերջիններիս մոտ հայտնաբերված տարբեր տեսակի 54 ձկները և հանցագործության գործիք հանդիսացող 20 մ էլ. հաղորդալարը, էլ. մարտկոցը, ցանցն ու էլ.հոսանքի ինքնաշեն ուժեղացուցիչն առգրավվել են: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել