HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հաշմանդամներին միշտ են հիշում, բայց դեկտեմբերի 3-ին կրկնակի ուշադրություն են դարձնում

103_12-social_center«Պարտադիր չէ, որպեսզի օր հռչակվի, որպեսզի մենք հիշենք հաշմանդամներին կամ նրանց աջակցություն ցույց տանք,- ասում է Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական խնդիրներով զբաղվող բաժնի ղեկավար Լուսիկ Մուրադյանը,- պարզապես դեկտեմբերի 3-ին կրկնակի ուշադրություն ենք ցուցաբերում նրանց նկատմամբ, դա է միակ տարբերությունը»: Այսօր կենտրոնը որոշել էր 3 հաշմանդամ-շահառուների նվերներ մատուցել հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ: Սոցիալական բաժնի աշխատակիցներին միացել էր նաեւ Շիրակի թեմի սարկավագներից Ռուբեն Աբարյանը: Առաջինը այցելեցին 1968 թ.-ին ծնված Վարդ Սաֆարյանին: 41-ամյա կույր կինը բնակվում էր Գյումրու Բուլվարնի թաղամասի 9 հարկանի բնակելիներից մեկի 9-րդ հարկում: Վերելակը չէր աշխատում ու վերջին տասնամյակում չի էլ աշխատել: Բարձրացանք ոտքով: Դռան թակոցին ներսից կանացի ձայն արձագանքեց: Եկողների ով լինելը հարցնող կինը շատ ուրախացավ՝ լսելով, որ այցելուները Սոցիալական կենտրոնից են: 03-12-snund«Առաջին կարգի հաշմանդամ կինը խնդրել էր հատակի ծածկոց, քանի որ բնակարան ստանալու օրվանից այն բետոնյա է, եւ իր ոտքերը մրսում են,- տեղեկացրեց Լուսիկ Մուրադյանը,- բայց մենք որոշեցինք նաեւ անկողնու սպիտակեղեն բերել, տաք ծածկոց, չոր սնունդ եւ ալյուր: Այսինքն՝ էն, ինչ որ կենտրոնի տրամադրության տակ կա»: 03_12-v_safaryanՏիկին Վարդը պատմեց, որ առաջին անգամ իրեն աջակցելու խնդրով թեմի առաջնորդին է դիմել: Այն ժամանակ դեռ կենտրոն չկար, եւ ինքը հաշվառվել է առաջնորդարանում: Դրանից հետո առիթ չի եղել, որ առաջնորդարան գնա: Մի քանի ամիս առաջ կենտրոնի աշխատակցուհին է այցելել ու իրեն կրկին հաշվառել են կարիքավորների ցուցակում: «Ես էնքան գոհ եմ Աստծուց, որ ինձի էսքան կհասցնե, հարազատներիցս մենակ մորաքրոջս ընտանիքն է մնացել, հիմի էլ հանձինս Լուսիկի ու կենտրոնի՝ նոր ընտանիք եմ ձեռք բերել,- հրաժեշտի պահին ասաց Վարդ Սաֆարյանը,- գոհ եմ, որ ըսքան էլ կհիշեն»: Կենտրոնում հաշվառված հաշմանդամները 145-ն են,սակայն կենտրոնը միշտ չէ, որ հնարավորություն ունի աջակցելու նրանց: «Մենք համագործակցում ենք «Արդա» եւ ՀՕՖ կազմակերպությունների հետ, նրանք են տրամադրում օգնություն, մենք էլ բաժանում ենք,-պարզաբանում է Լուսիկ Մուրադյանը,- ցավոք, միշտ չէ, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները համապատասխանում են»: Հաջորդ տունայցը 7 անձից բաղկացած Մխիթարյանների ընտանիք չկայացավ: Լուր ստացվեց, որ մահացել է 1992 թ. ծնված, առաջին կարգի հաշմանդամ Սամվել Մխիթարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter