HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հուշարձանների վերականգնումը սովորական աշխատանք չէ»

D-Arushanyan-S-Araqelyan_03Կառավարության կողմից հաստատված պետական ցուցակով այսօր Հայաստանի տարածքում կան շուրջ 24 250 հուշարձաններ, որոնք պահպանվում են տարբեր իրավական սուբյեկտների կողմից: Մշակույթի նախարարությունն իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությունը: Մյուսների պահպանությունը, կարգի համաձայն, իրականացնում են տնօրինողները, սեփականատերերը, օգտագործողները: Այս մասին «Հայացք» ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Սերժիկ Առաքելյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` պատմական և մշակութային հուշարձանների վերակագնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանն էլ նշեց, որ պատմամշակութային հուշարձանները Հայաստանի տարածքում ոչ այնքան լավ վիճակում են գտնվում: Դրանցից գրեթե բոլորն ունեն միջամտության կարիք: «Օրինակ, Էջմիածնի մայր տաճարն առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ նորմալ է, գործող եկեղեցի է: Բայց անգամ այնտեղ բազմաթիվ  խնդիրներ կան: Հուշարձանը կանգուն լինելով դեռ չի նշանակում, թե այն միջամտության կարիք չունի: Մեծ մասն ունեն հրատապ միջամտության կարիք: Որոշ հատվածն ուղղակի փրկության կարիք ունի»,- ասաց նա: Սխալ վերականգնման արդյունքում հաճախ շատ պատմամշակութային հուշարձաններ են տուժում: Դ. Առուշանյանի խոսքով, սակայն, վերականգնումը սովորական շինարարություն չէ, որ ունենան տարածք, նախագիծ ու  սկսեն կառուցել: «Հուշարձանի վերականգնումը լրիվ ուրիշ բնույթի աշխատանք է, դրա  համար ասում ենք` գիտական վերականգնում: Այսինքն` կարող է փլատակների ուսումնասիրության ժամանակ ընդամենը մի բեկոր դուրս գալ, որը փոխի ամբողջ վերականգնման ձևը»,- ասաց նա: Ս. Առաքելյանի խոսքով էլ` հուշարձանների վերականգնումը սովորական  աշխատանք չէ, ստեղագործական աշխատանք է: «Եվ ամեն մի ստեղծագործական աշխատանքի ընթացքում նոր մանրամասն է ի հայտ գալիս, որն իր հետ կարող է որոշակի փոփոխություններ բերել: Այդ փոփոխությունների ընթացում որոշակի խնդիրներ կարող են հստակեցվել: Եվ նկատի ունենալով, որ մեր հուշարձանները բավականին լուրջ միջամտության կարիք ունեն (որովետև հուշարձաններ կան, որոնք մի քանի դարերի պատմություն ունեն), բնականաբար կլինեն բեկորներ, որոնք իրենց տեխնիկական չափանիշներով չեն կարող կրել որոշակի ծանրաբեռնվածություն, և այդ բեկորները կարող են չօգտագործվել»,- ասաց նա` նշելով, որ դա չի նշանակում, որ այդ բեկորի նկատմամբ անտաբեր են եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter