HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խորհրդային տարիներին անհնար էր հաշմանդամ մարդկանց տեսնել փողոցում»

naxarar_03-12-09Այսօր` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը հյուրընկալել է հաշմանդամների երեք սերնդի ներկայացուցիչների: Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Մ. Մնացականյանը նշել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է պաշտպանել հաշմանդամ անձանց իրավունքները, մասնավորապես` հավասար պայմաններ ապահովելու, զբաղվածության, հաշմանդամ երեխաների կրթության խնդիրները լուծելու, մշակութային կյանքին մասնակից դարձնելու գործում: Նա ասել է, որ խնդիրներն այնքան բազմազան և բարդ են, որ նախարարությունը միայնակ ի զորու չէ լուծել դրանք, ուստի պետք է սերտ համագործակցել ինչպես մյուս պետական գերատեսչությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և ողջ հասարակության հետ: «Խորհրդային տարիներին անհնար էր հաշմանդամ մարդկանց տեսնել փողոցում: Այսօր դուք մասնակցություն ունեք հասարակության կյանքում, ստեղծել եք լուրջ հասարակական կազմակերպություններ և աջակցում եք և հաշմանդամներին, և կառավարությանը: Ես ուրախ եմ, որ դուք կայացել եք: Մենք մեր հերթին փորձելու ենք յուրաքանչյուր օր ու ժամ անել ավելին, որպեսզի Ձեր կյանքն ավելի բարեկեցիկ դառնա և դուք ներառվեք հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` որպես լիարժեք անդամներ: Ոչ ոք երաշխավորված չէ հաշմանդամությունից: Սա պետք է գիտակցեն բոլորը: Մեր կողքին մեր հայրենակիցներն են և նրանք իրավունք ունեն արժանապատիվ ապրելու»,- ասել է նախարարը: Հանդիպման մասնակիցները նախարարի կողմից պարգևատրվել են մեդալներով, շնորհակալագրերով, նվերներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter