Հատված ծառերի լուսանկարները փոխանցվել են ոստիկանությանը
«Հետքը» նոյեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ Մոլդովական 13 հասցեում ծառեր են հատվել: Այսօր Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանը «Հետքին» հայտնեց, որ հատված ծառերի մասին տեղեկությունն ու լուսանկարները փոխանցել են Նոր-Նորք համայնքի ոստիկանությանը: «Հաջորդ շաբաթ պարզ կլինի, թե ոստիկանությունն ինչ ընթացք է տվել»,- ասաց Մանգասարյանը
Հատվել են երկու ծառեր` հացենի եւ սալորենի: Բնապահպանական տեսչության պետի խոսքով` ծառերը հատել է տարածքի բնակիչներից մեկը, որպեսզի հարեւանները չկարողանան բարձրանալ դրանց վրա եւ տեսնեն իրենց տանը կատարվող իրադարձությունները: Արդյունքում տուժել է բնությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել