«Բյուջե-2010»-ի վերջնական տարբերակը պատրաստ է
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության կողմից 2009 թ. հոկտեմբերի 2-ին Ազգային Ժողով ներկայացված 2010 թ. պետբյուջեի նախագծում կատարվելիք փոփոխություններին։ ֆինանսների նախարարին հանձնարարվել է, հաշվի առնելով դրանք, լրամշակել ՀՀ 2010 թ. պետբյուջեի նախագիծը եւ լրամշակված տարբերակը եւ ՀՀ ԱԺ-ում քննարկման արդյունքների ամփոփաթերթը ներկայացնել կառավարության աշխատակազմ, որի ղեկավարին հանձնարարվել է նախագիծը եւ ամփոփաթերթը սահմանված կարգով ներկայացնել Ազգային Ժողով։ Բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացվել է 65 մլրդ, ծախսային մասը` 75 մլրդ դրամով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել