HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 6-ին Երեւանում հեծանվաերթ կլինի

03-12-HecanvaertԳլոբալ տաքացումն ամենամեծ վտանգն է, որ երբևէ սպառնացել է մարդկությանը: Այն ազդելու է մեզանից յուրաքանչյուրի և մեր ապագա երեխաների վրա: Երկուշաբթի, 2009թ. դեկտեմբերի 7-ին աշխարհի կառավարությունների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդիպելու են Կոպենհագեն(Դանիա)` որոշելու ինչպես լուծել այս խնդիրը: Ամբողջ աշխարհում շրջակա միջավայրի պաշտպանությամբ մտահոգ մարդիկ այս օրը ակցիաներ են կազմակերպելու` նպատակ ունենալով հանրային ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս արմատական քայլեր ձեռնարկեն գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխությունները կանխելու համար: Կիրակի օրը` դեկտեմբերի 6-ին, Երևանը կմիանա աշխարհի մեծ քաղաքներին, ցույց տալու մեր կառավարությանն ու աշխարհի ղեկավարներին, որ հետևում ենք իրենց գործողություններին և պահանջատեր ենք: Այդ օրը, համաշխարհային ակցիայի շրջանակում, «Հեծանիվ+» և «Էկոդար» ՀԿ-ները, Թեղուտի պաշտպանության շարժումը և մի շարք բնապահպան ակտիվիստներ կազմակերպում են հեծանվաերթ Երևանի փողոցներում: Ակցիան նկարահանվելու է, ուղարկվելու է Կոպենհագենի հեծանվային ակտիվիստներին և ցուցադրվելու է կոնֆերանսի պատվիրակներին: Սկիզբը ժամը 13.00-ին Մատենադարանի մոտից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter