Միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը կկահավորվի ՌԴ-ի աջակցությամբ
Այսօր նիստում, հիմք ընդունելով «Ուորլի Պարսոնս» կառավարող ընկերության վերլուծության արդյունքները, կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը Ռուսաստանի Դաշնության ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով (ԱԷԿ-92 նախագիծը, հզորությունը` 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը 60 տարի, ստացել է անվտանգության եվրոպական սերտիֆիկատ) կահավորելուն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրել է մեր երկրում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու սահուն գործընթացը եւ ռուսական գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու իրողությունը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել