Դուրս է բերել ականի պայթյունի հետևանքով զոհված հրամանատարին
Թեև Հայկ Հակոբյանը շուրջ 15 օր առաջ ավարտել է ժամկետային զինծառայությունը, բայց մինչ զորացրվելը՝ մարտական հերթապահություն իրականացնելի, ականապատված դաշտից ուրս է բերել ականի պայթյունի հետևանքով զոհված իր հրամանատարին: Բարձր գնահատելով նախկին զինծառայողի արարքը` այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայկ Հակոբյանին պարգևատրեց «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով:
Ի դեպ, Հայկ Հակոբյանը ցանկություն է հայտնել որպես պայմանագրային զինծառայող համալրել ազգային բանակի շարքերը: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել