Հրդեհներ Երևանում և Գյումրիում
Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության
փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ
կապերի բաժինը, այսօր ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արամի 21 հասցեում: Հրդեհը հաջողվել է մարել ժամը 02.04-ին:
Հրդեհի արդյունքում այրվել է Խ. Բաղդասարյանի տան` 40 քմ մակերեսով տանիքը եւ հյուրասենյակն իր գույքով:
Այսօր` ժամը 05.25-ին, հրդեհ է բռնկվել նաև Գյումրիի Սավոյան փողոցի թիվ 225/145 տնակում, որը մարվել է ժամը 07.30-ին: Այրվել են Վ. Թադևոսյանին պատկանող տնակի պատը` 2 քմ մակերեսով, ավտոտնակը` 18 քմ մակերեսով, և «Մոսկվիչ-412» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել