HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2010-ին դպրոցականները թատրոն կայցելեն անվճար

qaxaqapetaran_04-12-09Երևանի հանրակրթական դպրոցներում արգելվում է թատրոնների ներկայացումների տոմսերի վաճառքը: Փոխարենը Երևանի քաղաքապետարանի,  մշակույթի նախարարության և թատրոնների համագործակցության շրջանակներում 2010թ. հունվարի 10-ից, ըստ սահմանված ժամանակացույցի, դպրոցականները հնարավորություն կունենան այցելել թատրոն անվճար: ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 3-ին՝ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և մայրաքաղաքի թատրոնների ղեկավարների ու թատերական գործիչների հանդիպման ժամանակ: Գ. Բեգլարյանը նշել է, որ դպրոցականների անվճար այցելությունների համար թատրոններին կվճարի Երևանի քաղաքապետարանը: Մշակույթի նախարարն ու թատրոնների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագիրն իրագործելուն: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, առաջիկայում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կտեղադրվեն թատերական  տոմսերի դրամարկղեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter