HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը համաձայնել է Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում»

04_12-L-ZurabyanԱյսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը որոշ մեկնաբանություններ տվեց երեկ Կոնգրեսի արած հայտարարության առնչությամբ` Աթենքում ԼՂ խնդրի վերաբերյալ ընդունված փաստաթղթի հետ կապված. «Իսկապես կատարվել է ահավոր մի բան: Սերժ Սարգսյանը համաձայնել է Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում: Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասաց նա: Մինչև ԽՍՀՄ փլուզումը, ըստ բանախոսի, ընտրված էր  դրա միավորման ստրատեգիան, իսկ դրանից հետո ԵԱՀԿ-ն դարձավ ԼՂ հիմնախնդրի լուծման մեխանիզմ. «1992 թվականին Հայաստանը, դառնալով ԵԱՀԿ անդամ, մշտապես օգտագործել է վետոյի իրավունքը եւ դրա կիրառման հնարավորությունը` միջազգային փաստաթղթերում թույլ չտալու համար որեւէ արտահայտություն կամ դրույթ, ինչը կենթադրեր Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Դեկտեմբերի 2-ի որոշմամբ այս դիվանագիտական աշխատանքը ջուրն է լցված»: Լևոն Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունները շատ լավ գիտակցել են, թե ինչ են ստորագրել, և դա, ըստ նրա, իշխանությունների ցինիզմի մասն է: Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա ՀԱԿ համակարգողն ասաց, որ իրենց համբերության բաժակը վաղուց լցվել է, բայց նրանք հանրահավաքներ կանեն այն ժամանակ, երբ կզգան, որ դրանք օգուտ են տալիս: ՀՀԿ-ի համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, ըստ Լևոն Զուրաբյանի, կլինի այն ժամանակ, երբ իշխանությունները դադարեցնեն պատերազմը սեփական ժողովրդի դեմ, ազատեն դեռևս բանտում գտնվող 15 քաղբանտարկյալներին. «Ընդդիմության գործը խոսքն է, իսկ իշխանության խոսքը պետք է լինի գործը»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter