HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Պարույր Գուլգուլյանի բողոքն ընդունվել է վարույթ

04_12-gulgulyanՔաղաքացի Պարույր Գուլգուլյանի Վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել: Դատական նիստի օրը պարզ կդառնա երկուշաբթի: Գուլգուլյանը բողոքարկել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել էր իր պահանջները, դրանք են` պատասխանատվության ենթարկել բոլոր օրինազանցներին, այդ թվում նաեւ իրեն, եթե մեղավոր է, եւ Սամվել Կարախանյանից ու Արարատ Խրիմյանից բռնագանձել 53 հազար դոլար` հաշվարկելով օրենքով սահմանված տոկոսները: 57-ամյա Պարույր Գուլգուլյանը 1994 թվականից ներքաշվել է մի պատմության մեջ, որի արդյունքում զրկվել է ընտանիքից, տնից եւ 53 հազար ԱՄՆ դոլարին համարժեք վնաս է կրել: Գուլգուլյանի պատմությունը քննիչների ձեռքով վերածվել է 5 հատորից բաղկացած քրեական գործի, որը հետագայում կարճվել է: Քաղաքացին բողոքարկել է այդ որոշումը, տեղի են ունեցել մոտ երեք տասնյակ դատական նիստեր, որոնք շարունակվում են մինչ օրս: Գուլգուլյանը համոզված է, որ իրավապահ համակարգն անարդար է վարվել իր հետ եւ պահանջում է պատժել օրինախախտներին: Նա հատկապես շեշտում է դատախազ Վ.Թ. Գրիգորյանի անունը: «Մի՞թե դատախազ Վ.Թ.Գրիգորյանն իրավունք ուներ չներկայանալու դատարան, եթե նա արդար էր, ինչո՞ւ չներկայացավ եւ չապացուցեց, որ ինքն օրինական է կարճել քրեական գործը»,- գրել է Գուլգուլյանն իր բողոքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter