«Հայաստանի Դեղին Էջերը» բջջային հեռախոսում
«ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ստեղծվել է տեղեկատվության տարածման նոր անվճար եղանակ: Լույս է տեսել բջջային հեռախոսների համար նախատեսված «Հայաստանի Դեղին էջեր» բջջային հրատարակումը: Այսուհետեւ Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունները եռալեզու տարբերակով հասանելի են նաեւ բջջային հրատարակումների միջոցով:
Բջջային հրատարակման մեջ ներկայացված են տեղեկություններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մոտ 3000 կազմակերպությունների մասին: Ծրագրից օգտվելիս ինտերնետ չի պահանջվում: Բջջային հրատարակման ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել